Հենրիկ Էդոյան Առ.1

henrik-edoyan

Մայրենիի առաջադրանք 1

Ինչու չհասկացա Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունները` յոթերորդ դասարանցու համար բարդ են Հենրիկ Էդոյանի  գործերը: Երբ մենք կարդում էինք, ես չէի հասկանում` բառերը,  իմաստը,  բովանդակությունը: Հազիվ-հազ հասկացա «Անմատչելի» բանաստեղծությունը: Այն էլ կարծում եմ, որ ճիշտ չեմ հասկացել:  Բացի դրանից նրա գործերը պատկանում են «սպիտակ ոտանավոր կամ ազատ ոտանավոր ժանրերին» և առանց  ռիթմի դժվար է հասկանալ դրանք : Եթե ուշադիր կարդալ, կամ ուշադիր լսել կարելի է հասկանալ, բայց միևնույն է իմաստը չեմ հասկանում: Գուցե լավ չեմ լսել կամ ճիշտ չեմ կարդացել, բայց փաստն այն է, որ չեմ հասկացել:

Վերլուծություն «Անմատչելի»

Իմ կարծիքով բանաստեղծը ցանկացել է ասել, որ այն ինչ մեզ պետք է` գտնվում է մեր կողքին,  բայց մենք կուրացած ենք լավը գտնելու ցանկությունից: Դրա պատճառով մեզ  անմատչելի է այն` ինչ մեզ պետք է, այն ինչ ցանկալի է և այն ինչ պարտադիր է գոյատևելու համար: Օրինակ` շատերը կարծում են, որ միայնակ են, բայց իրականում  ջերմությամբ շրջապատված են: Ցանկանում են օտարների մեջ գտնել այն ինչ  իրենց կողքին է: Գոնե մեկ անգամ` ետ նայեք և տեսեք թե ինչն է Ձեզ մատչելի, ինչը ոչ: Շատերը ասում են, որ զրկված են սիրուց,  բայց իրականում իրենց ընտանիքի անդամները սիրով, հոգատարությամբ և ջերմությամբ են շրջապատում իրենց, օգնում,  հասկանում և ուղղում են սխալները վրա:

Այսինքն «Անմատչելի » բանաստեղծության մեջ անմատչելին այն է` ինչ մատչելի է, բայց մոռացված:

Մայրենի առաջադրանք 2

Առաջին հարց` Ձեզ դո՞ւր են գալիս ազատ ոճի բանաստեղծություններ: Ինչո՞ւ  հանգավորված բանաստեղծություններ չե՞ք գրում:

Երկրորդ հարց` Կարո՞ղ եք ձեր գրած բանաստեղծություններից մեկի մասին պատմել: Ինչպե՞ս է այն ստեղծվել և ինչ պայմաններում:

Երրորդ հարց`  Ձեր գործերից որ՞ի վրա եք երկար ժամանակ կորցրել և ինչո՞ւ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s