Ղազարոս Աղայան (նախագիծ)

xazaros_axayan

 

 

Առ. 3

Բոլնիս- Խաչեն, այն հիշատակվում է միշտ Աղայանի անունով: Այս տեղը տեսնելով, նոր հասկանում ես, թե՞ ինչպիսի մարդ է Աղայանը: Նրան կոչել են Ծեր մանուկ, Սողոմոն Իմաստուն, Նահապետ, Ազգի փարոս, նրան տաղեր և երգեր էին նվիրում: Նրան շատերը հայր էին համարում, շատերը եղբայր կամ պապ: : Մի անգամ երբ Աղայանը իր ընկերների հետ նշում էր իր տարեդարձը Աղայանի համար ճառ կարդաց Ստեփան Շահումյանը: Նա ոչ թե գովում էր Աղայանին այլ հանդիմանում, բայց այնուամենայնիվ ճառը ավարտվում է այս խոսքերով՝ <<Կեցցե նա, ով զգալ է տվել մեզ հայերենի քաղցրությունը, գեղեցկությունը և հասկացրել է մեզ` ժողովրդի զավակը լինելով, թե որտեղ է թաղված մեր տաղանդը, կեցցե նա ով եղել է մեզ համար ուսուչիչ…>> : Ֆիլմում նաև ասվում է , որ Աղայանը հայ գրականությունը պահող սյուներից մեկն է:  Եվ ֆիլմի վերջում ցույց է տրվում, թե՞ ինչքան ուրախ են նշում Աղայանի տարեդարձը:

Առ. 4

«Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է»- սա նշանակում է, որ անխիղճ մարդը ոչմեկին պետք չէ, իսկ եթե դու ոչմեկին պետք չես՝ դու գոյություն չունես: Խիղճը շատ կարևոր հատկանիշ է, որը որ մարդը ունի, իսկ եթե մարդն առանց դրա է ուրեմն նա դիակ է կամ մարդ չէ :

Խիղճը իմ համար պետքական, բայց և խանգարող ներքին ձայն է, որը քեզ տանջում է, եթե դու սխալ բան ես անում: Այն նաև օգնում է սխալը գտնել և ուղղել: Ինչպես նաև խիղճը միակ բանն է ՝ (բացի ուղեղից), որը ժամանակակից մարդկանց շատ է պետք:

Ես կարդացել եմ <<Եղեգնուհի>>-ն

Հարց առաջին՝ Ինչպե՞ս հայտնվեց Եղեգնուհին

Հարց երկրորդ՝ Ո՞վ խեղդեց նրան և ինչո՞ւ

Հարց երրորդ՝ Արքայազնը ինչպե՞ս գտավ նրան

 

Առ. առաջին՝ Եղեգների մասին նյութ պատրաստիր՝ ինչպե՞ս են աճում, որտե՞ղ և ինչ եղանակ են սիրում:

Առ. երկրորդ՝ Տեղեկություն հավաքիր ոսկե ձկների մասին:

Առ.  երրորդ՝ Տեղեկություն հավաքիր գրողի մասին:

Առ. 5

Իմ աշխարհի լույս կողմը իմ ընտանիքն ու շրջապատն է: Նաև իմ դասերը և ուսուցիչները: Իմ լույս աշխարհի մեջ մտնում է այն, ինչը ինձ հաճույք և ժպիտ է պարգևում: Իսկ մութ աշխարհի կողմում ապրում են վատ հիշողությունները, կյանքիս դեռ ամենամեծ սխալները: Ինձ ցավ պատճառած մարդիկ և մնացած վատ բաները: Իմ մութ աշխարհում ապրում է նաև իմ չարությունը: Այն միքիչ շատ է առաջ գալիս և սկսում իմ մեջ խաղալ: Սակայն այն  հավասարակշռությունից դուրս գալու պատճառ չի : Իմ մութ աշխարհնել է լավը: Իսկ ամենակարևորը այն է, որ  իմ մութ և լույս աշխարհները ապրում են ներդաշնակության մեջ :

Եթե մարդիկ ուզում են տեսնել այդ սանդուղքը նրանք պետք է փոխվեն: Հիմա համարյա բոլոր մարդիկ լի են նախանձով և վատություն անելու ցանկությամբ: Մարդիկ պետք է ազատվեն այդ երկու <<որդերից>>, որոնք խժռում են նրան ներսից: Եթե մարդիկ գոնե մի քիչ բարի լինեն իրար հանդեպ, երևի թե այդ սանդուղքը կերևա:

Առ. 6

Այս հոդվածում խոսվում է ներվոտության և մտավոր հոգնածության մասին: Այդ երկու հիվանդությունների մասին առաջինը գրել են ֆրանսիացի գիտնականներ՝ Բինեն և Անրին: Նրանք և Ղ. Աղայանը համամիտ են, որ երկու խոշոր չարիքները՝ ներվոտությունն ու մտավոր հոգնածությունն  են:

Առաջինը գերմանացի գիտնական՝ Էրին է  տվել այն հարցի պատասխանը, թ՞ե ինչից են առաջացել այս երկու խոշոր չարիքները: Նա ասում է, որ՝ ներվոտությունն առաջ է եկել բազմաթի պատմական իրադարձությունների պատճառով, որոնք արմատականորեն փոխել են աշխարհը և մարդկանց մտածելակերպը,  իսկ Բինեն և Անրին ասում են, որ մտավոր հոգնածության պատճառը կրթական համակարգն է, գլխավորապես համալսարանները և գիմնազյաները: Նրանք ասում են, որ ժամանակակից սիստեմը երեխաներին տանում է դեպի անգրագիտություն և այլասեռում: Երեխաները ավառտելով դպրոցը կամ համալսարանը մնում են, ներողություն արտահայտուցյանս համար՝ բութ:

Աղայանի գտած դարմանները այս երկու չարիքների վերաբերյալ հետևյալն են՝ նոր սիստեմով և արմատականորեն փոխված դպրոցը, և  սոցիալական ավելի բարենպաստ պայմանները:

Առ. 7

1. Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում

Ես որոշ չափով վերլուծել եմ Աղայանի <<Երկու խոշոր չարիք>> հոդվածը: Այնտեղ ասվում է ժամանակակից երկու չարիքների մասին, որոնք խժռում են մարդկանց մտածելու կարողությունը և նյարդերը: Եվ Աղայանը այդ երկու չարիքների համար դարմաններ ունի, ինչպես և Բինեն և Անրին, որոնք առաջինն են գրել այդ երկուսի մասին:

2. Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն

Ես կարծում եմ, որ վատ եմ բավարարել այս պահանջը, սակայն ես փորձել եմ: Ես այս նախագծում ստեղծել եմ իմ պատկերացումը՝ իմ մութ և լույս աշխարհների վերաբերյալ: Գրել եմ դրանց մասին, պատմել ինչ կա այնտեղ և ծանոթացել ինքս ինձ հետ մոտիկից:

3. Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում:

Օգտվել եմ Վիքիդարանից Աղայանի մասին ավելի շատ իմանալու համար` իմացել եմ, թե որ թվականին է ծնվել Աղայանը և որտեղ: Պատասխանել եմ ինձ հուզող հարցերին, օրինակ՝ ինչի՞ց է մահացել Աղայանը, ինչպե՞ս է ապրել և այլն:

Նաև օգտվել եմ հանրագիտարանից, Աղայանի մասին ֆիլմ եմ նայել masis.tv-ով: Որտեղ պատմվում էր Աղայանի <<արկածների>> մասին, որոնք նա իր ամբողջ կյանքում ունեցել է:

Չհասկացած բառերը բացատրական բառարանում  եմ ման եկել և մեծ մասամբ գտել եմ:

4. Կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ

Ես նկատել եմ, որ Աղայանի մասին ավելի մանրամասն գրված է հանրագիտարանում, այլ ոչ թե վիքիպեդիայում: Նկատեցի, որ Աղայանին նվիրած ճառի մասին, որը ի դեպ, նրան նվիրել էր Ստեփան Շահումյանը՝ վիքիպեդիայում չկա:

Առ. 8

Ես ինձ կգնահատեր 7 կամ 8, քանի որ գոնե փորձել եմ լավ աշխատել: Հիմնական գնահատական չեմ ասում, քանի որ կատարածս աշխատանքի գնահատականը 7-ի և 8-ի մեջ է տատանվում:

Նախագծի դրական կողմը այն էր, որ բառարանով և հանրագիտարանով աշխատեցի: Շատ հետաքրքիր է բառարանը կամ հանրագիտարանը թեռթել և ման գալ, իսկ գտնելուց հետո շատ ես ուրախանում: Բացասական կողմը այն էր, որ այդքան աշխատելուց աչքերս սկսեցին ցավել, բայց հիմա, որ նայում եմ աշխատանքիս ուրախանում եմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s